Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին օրերս զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից, մուտք է գործել Լեհաստան։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Լեհաստանում քաղաքական գործիչը մասնակցել է Վարշավայի ապստամբությանը նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում Սաակաշվիլին խոսել է Լեհաստան-Վրաստան համագործակցության, ինչպես նաև Ուկրաինայի մասին։
Վրաստանի նախկին նախագահի մամուլի ծառայությունից խոստացել են մինչև օրվա վերջ բացատրել` ինչպես է նա առանց փաստաթղթերի հայտնվել Լեհաստանում։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ