Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբան. Ընտանեկան բռնության են դիմում սոցիալական վատ պայմաններից ելնելով եւ կրթական ցածր մակարդակ ունեցողները (Տեսանյութ)

Օգոստոս 04,2017 15:35

«Ընտանեկան բռնությունն իր պատճառներն ունի՝ նրանք ծանր սոցիալական պայմաններում են ապրում, մարդիկ են, որոնք ունեն կրթական եւ մշակութային ցածր մակարդակ»,-այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց հոգեբան Գեւորգ Եղյանը:

Հոգեբանի ներկայացմամբ՝ նաեւ բռնություն է կիրառվում երեխաների նկատմամբ, որոնք դեռ չեն ծնվել. սա հանգեցնում է տարբեր տեսակի խնդիրների, այդ թվում նաեւ հոգեկան խանգարման:

Եղյանի կարծիքով՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, եւ զարգացող երկրները պետք է ունենան նման օրենսդրություն: Այս իմաստով, ըստ հոգեբանի, հասարակական կազմակերպությունները պետք է համագործակցեն իրավապահ մարմինների եւ պետական համապատասխան գերատեսչությունների հետ:

Եղյանը նաեւ աշխատանքային փորձ ունի Կանադայում: Նա որոշ զեկույցների տվյալների հիման վրա ասաց, որ Հայաստանի վիճակագրությունը ընտանեկան բռնության վերաբերյալ գրեթե չի տարբերվում ԱՄՆ-ից. «22-25% դեպքերում գոնե մեկ անգամ ընտանիքներում բռնության դեպք եղել է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031