Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ՝ «Սասնա ծռերի» գործերով կալանավորված անձանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու համար

Օգոստոս 04,2017 15:25

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ Եղիազարյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Թաթուլ Թամրազյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Հակոբյանի, հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի և այլ կալանավորված անձանց առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հանգամանքները:

Այցից առաջ Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել կալանավորված անձանց փաստաբանների հետ, լսել նրանց մտահոգություններն իրենց պաշտպանյալների իրավունքների ապահովման վերաբերյալ, որոնք այցի ընթացքում կդառնան առանձին քննարկման առարկա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031