Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Թուրքիայի տարածքում հայկական հուշարձաններն անխնամ են, որմնանկարները` ջնջված»

Օգոստոս 04,2017 15:14

Oգոստոսի 4-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա խոսեց այն մասին, թե ինչպես է ավանդաբար ԵՊՀ Պատմության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնումն իրականացնում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում:

Նա փաստեց, որ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձաններն անմխիթար վիճակում են: Պատմաբանի հավաստմամբ, քիչ թե շատ բարվոք վիճակում է Անիի Ամենափրկիչը, այն էլ այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո է եւ թուրքերը պատրաստվում են այն վերականգնել: «Ինչ վերաբերում է սուրբ Գրիգոր եկեղեցուն, այն վերականգնվել է, բայց միախառնված է թուրքական ոճի հետ»,-հավելեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը:

Նրա տեղեկացմամբ, որոշ եկեղեցիների տարածքում արոտավայր է կամ թռչնաշուկա. «Կիսաքանդ վիճակում էր Վարագավանքի եկեղեցին ու մյուսները… Թուրքերը քանդել էին բազմաթիվ եկեղեցիների հիմքեր` ոսկի փնտրելու մոլուցքով»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Ասատրյանն էլ հավելեց, որ տպավորված են յուրատեսակ ուխտագնացությամբ: Նա կարեւորեց, որ պատմության ֆակուլտետի ուսանողներին դիպլոմներ են հանձնվում պատմական Հայաստանի տարածքում: Երիտասարդը նույնպես մտահոգված էր հայկական հուշարձանների անխնամ վիճակով: Նա հայտնեց, որ շատ եկեղեցիների որմնանկարները միտումնավոր քերված են կամ սպիտակեցված: Գեղամ Ասատրյանը դա որակեց որպես բռնություն քրիստոնեական մշակույթի հանդեպ: Գեղամ Ասատրյանը ընդգծեց, որ Տիգրան Հոնենց եկեղեցու համարյա բոլոր որմնանկարները փորձել են մաքրել: Սա հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձան է եւ արտաքինից հիշեցնում է Անիի մայր տաճարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031