Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեգիտիմացրին ապօրինությունը, որը տեղի է ունենում դատարանում». փաստաբան Արայիկ Պապիկյան

Օգոստոս 04,2017 14:49

«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց երեկ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի միասնական հայտարարությունը՝ կապված դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ:

«Գնահատել մի բան, որն իրավական առումով զրո արժեք ունի, իմաստ չեմ տեսնում: Սրանով փորձեցին լեգիտիմացնել ապօրինությունը, որը տեղի է ունենում դատարանում: Ցավում եմ, որ փաստաբանների պալատը նման փաստաթուղթ ստորագրելու ժամանակ գտավ: Սա առավելապես ուղղված է այն փաստաբանների դեմ, ովքեր հրաժարվում են խուզարկվել»,-համոզմունք հայտնեց Արայիկ Պապիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031