Այսօր «օֆշորային սկանդալ» անվանումը ստացած դատական գործի շրջանակներում դատարանը պետք է լսեր մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանական ճառը: Նիստը, սակայն, հետաձգվեց: Մեղադրող դատախազը չէր եկել դատարան:
Հիշեցնենք, Աշոտ Սուքիասյանը «օֆշորային սկանդալի» գլխավոր դերակատարներից է: Այս սկանդալի մեջ շոշափվում էին նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունները:
2013թ-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար:
Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 31-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ