Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի հարազատների անձնական տվյալները հավաքագրում են». փաստաբան (Տեսանյութ)

Օգոստոս 04,2017 14:21

«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում ահազանգեց, որ դատարանի կարգադրիչները գրանցում են նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիների տվյալները:

«Անձնական տվյալներ են հավաքում՝ արդեն երկու ամիս: Նույնը վերաբերում է նաեւ «Սասնա ծռերի» գործին: Ինչո՞ւ դատախազությունն ու քննչական ծառայությունը չեն արձագանքում խնդրին»,-ասաց Կարապետյանցը:

Նշենք, որ դատարան մուտք գործելիս կարգադրիչները գրանցում են քաղաքացու տվյալներն ըստ անձնագրի:

Նինա Կարապետյանցը նկատեց, կարգադրիչները քաղաքացիներից անգամ հարցնում են, թե ո՞ր ամբաստանյալների ազգականներն են, ո՞ւմ համար են եկել: «Քեզ ի՞նչ՝ ում համար են եկել…Ազատ դատ է՝ եկել են»,-դժգոհեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հայտարարությանը, թե օրվա վերջում այդ ցուցակները վերացվում են, Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Նրա ասածը հիմնազուրկ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031