Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Բելառուսում անցկացրած հավաքում արդյունավետ աշխատեցինք»

Օգոստոս 04,2017 13:42

Օգոստոսի 21-ից 26-ը Փարիզում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է նախավերջին հավաքի ընթացքում կատարված աշխատանքից: «Համատեղ մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ: Բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով եմ, որ այն նպատակին կծառայի»,- ասում է մարզիչը:

Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է: Օգոստոսի 7-19-ը վերջին հավաքը կանցկացնենք Օլիմպավանում եւ օգոստոսի 19-ին կմեկնենք աշխարհի առաջնություն:Մեր կատարած աշխատանքից գոհ եմ: Մնում է եզրափակիչ հավաքը ճիշտ անցկացնենք եւ լավ մարզավիճակով մեկնենք: Մեր թիմում թափուր կլինի միայն գերծանր քաշային կարգը»,- ասում է մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակյանը թիմի վերջնական կազմը կհրապարակի օգոստոսի 10-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031