Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Պողոսյանը՝ դատավորին. «Նրանք ոչ թե չեն գալիս, այլ դուք չեք թողնում»

Օգոստոս 04,2017 13:39

«Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց սանկցիայի ենթարկել ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան՝ փաստաբան Նինա Կարապետյանցին՝ համապատասխան գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

Հետո դատարան բերվեց Ներսես Պողոսյանը՝ կարծիք արտահայտելու: Հիշեցնենք, որ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար նա որոշակի ժամանակով հեռացված է նիստերից:

Ամբաստանյալը հաստատեց, որ իր պաշտպաններն են Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը. «Նրանք ոչ թե չեն գալիս, այլ դուք չեք թողնում: Ես այլ պաշտպանի չեմ ցանկանում, մնացածը դուք որոշեք…»,-դիմելով դատավորին՝ ասաց նա: Այնուհետեւ Պողոսյանը դուրս տարվեց դահլիճից:

Դատավորն էլ որոշեց նրա, ինչպես նաեւ՝ Ժիրայր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավելու նպատակով դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ ուրբաթ՝ ժամը 11-ին: Այս գործով նիստերը դատավորի որոշմամբ կայանում են ամեն ուրբաթ: Քաղաքացիները կրկին դժգոհեցին. «Սա դատ չի, ջուրծեծոցի է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031