Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են օգոստոսի 2-ին Նոր Մոսկվայում հայ եւ ուզբեկ շինարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, շուրջ 40 ներգաղթյալներ՝ զինված բահերով, մուրճերով և երկաթե ձողերով, ծեծկռտուք են սկսել բնակելի համալիրի շինհրապարակում: Կռվին մասնակցել է շինարարների երկու խումբ Հայաստանից և Ուզբեկստանից:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: ՆԳՆ տվյալներով՝ ծեծկռտուքի հետևանքով 6 մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնել են, որ կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ շինարարներից մեկը տանիքից աղբ է թափել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածով:
https://www.youtube.com/watch?v=BgRoH6j5wXw