Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. ինձ իմ կամքին հակառակ մի տեղափոխեք դատական նիստին՝ հետագա անախորժություններից խուսափելու համար

Օգոստոս 04,2017 13:23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ և ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

/Նախագահող դատավոր Ա.Գաբրիելյան/

Պատճենը՝ ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարար՝ Դավիթ Հարությունյանին և ՀՀ քրեակատարողական վարչության պետ՝ Ա.Օսիկյանին

Թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով մեղադրյալ Կարո Հակոբի Եղնուկյանից, ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» ՔԿՀ, պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյան

Դ Ի Մ ՈՒ Մ

Հայտնում եմ Ձեզ, որ հաջորդ 23.08.2017թ դատական նիստին ես չեմ ներկայանալու դատարան հետևյալ պատճառաբանությամբ.

1. Իմ նկատմամբ Դուք կիրառել եք սանկցիա 10 ժամով և հաշվի առնելով Ձեր փորձը, թե Դուք ինչպես եք կիրառում դատավարական սանկցիաները, ապա Դուք առնվազն ևս 3 նիստերի ինձ չեք հրավիրելու նիստերի դահլիճ: Նախկինում Ձեզ 2 անգամ դիմումներով հայտնել էի, որոնց Դուք չեք անդրադարձել, որ իմ բացակայության ժամանակ չեմ լիազորել պաշտպանիս ներկայացնելու իմ շահերը, հետևաբար չկա օրենքով նախատեսված հնարավորություն, որ ես մասնակցեմ դատական նիստին: Ստացվում է, որ իմ դատարանի շենքի նկուղում գտնվելը դառնում է անիմաստ:

2. Ես ունեմ առողջական խնդիրներ ունեմ մեջքի խրոնիկական ցավեր, և ինձ տեղափոխելու ժամանակ, հատկապես նման անմարդկային պայմաններում տեղափոխվելու ժամանակ մեջքիս ներվի բորբոքումը միշտ սրվում է:

Ես շոգին չեմ դիմանում: Շոգից ինքնազգացողությունս կտրուկ վատթարանում է և մի քանի անգամ եղել են դեպքեր, որ հասնելով դատարան, կարգադրիչները տեսնելով վիճակս առաջարկել են շտապօգնություն կանչել:

3. Տանել բերելու պայմանները անտանելի են: Ինձ տեղափոխում են մի մեքենայով, որում հարմարացված են երկաթյա խցեր, որոնք ավելի շուտ դագաղի են նմանվում: Երկաթը ամառվա շոգին շիկանում է և անհնար է դրա մեջ երկար գտնվելը:

Տեղափոխելու ժամանակ մեքենան, փորձելով հետևել առջևից ընթացող ուղեկցող մեքենային, կտրուկ արագություն է հավաքում և կտրուկ արգելակում է, որպեսզի չթույլատրի այլ մեքենա տեղավորվի տեղափոխող մեխենայի և առաջից ընթացող մեքենաների մեջտեղում: Մեքենայում միշտ ուժեղ զգացվում է բենզինի կամ սալյարկայի ուգարի հոտը, որը էլ ավելի անտանելի էր դարձնում մեքենայում գտնվելը:

Ինձ տեղափոխում են ձեռքերս շղթայված և ճանապարհի ողջ ընթացքում մի ձեռքով ամուր կառչում եմ ճաղերից, իսկ մյուս ձեռքով ամուր բռնում եմ ճաղերից կառչած ձեռքս, որ հանկարծ այն բաց չթողնեմ, քանի որ եթե ձեռքս բաց թողնեմ մեքենայի ընթացքի հետևանքով ես կամ աջ կընկնեմ կամ ձախ, իսկ երկու կողմերում էր երկաթյա ճաղեր են:

Տեղափոխվելու ընթացքում անվագոտի ընդհանրապես չի օգտագործվում, և եթե մեքենան կտրուկ արգելակում է, ապա դեմքով կարող եմ հարվածել ճաղավանդակին: Եթե հանկարծ աննշան վթար լինի գլխով երկաթին հարվածելը անխուսափելի է, ինչը գրեթե զրոյացնում է ողջ մնալու հավանականությունը: Ամեն տեղափոխվելու ժամանակ իմ կողմից կիրառվում են անմարդկային ջանքեր անվնաս տեղ հասնելու համար:

Այսպիսով նման անմարդկային պայմաններով և բոլորովին անտեղի ինձ քրեակատարողական հիմնարկից հենց այնպես առանց նիստին մասնակցելու դատարանի նկուղ տեղափոխելը և անիմաստ է և նաև վտանգավոր՝ վերջին հայտնի դեպքերը հաշվի առնելով:

Ընդ որում մեկ անգամ 02.08.2017թ. ինձ արդեն անիմաստ տարել են դատարանի շենքի նկուղ և երկար ժամանակ պահել այնտեղ, որի ընթացքում շոգից քրտնելու պատճառով ստիպված եմ եղել մայկաս մի քանի անգամ հանել և չորացնել, հետո կրկին հագնել:

Հետևաբար ինձ ուղղակի կալանավայրից առանց նիստին մասնակցելու հնարավորության նման անմարդկային պայմաններով տեղափոխելը համարում եմ ոչ միայն անհիմն գործողություն և անմարդկային վերաբերմունք այլ նաև արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

Այդ իսկ պատճառով միջնորդում եմ, որ Դուք համապատասխան հրահանգներ ուղարկեք ՔԿՀ, որպեսզի ինձ իմ կամքին հակառակ չտեղափոխեն դատական նիստին՝ հետագա անախորժություններից խուսափելու համար:

Կարո Եղնուկյան

03.08.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031