Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Այսքան անճաշակ ու այլանդակ երգեր երբեւէ Հայաստանում չեն հնչել». «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2017 10:58

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը Հայաստանում աստղեր չի տեսնում, նրա կարծիքով երբեւէ այսքան անճաշակ եւ այլանդակ երգեր մեր երկրում չեն հնչել՝ անվանելով դրանք «լափի երգեր»։ «Ժողովուրդ»-ը այս եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ զրուցել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։

– Պարոն Հախվերդյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ռաբիզը վերջացել է 40-ական թվականներին, իսկ դրանից հետո հնչող երաժշտությունը անվանել եք անճաշակություն, քիթ-կոկորդ…։ Ինչպե՞ս կարելի է պայքարել անճաշակության դեմ։

– Ռաբիզ բառն իզուր են ասում, որովհետեւ ռաբիզի ժամանակ այդքան այլանդակ ու անճաշակ երգեր չէին երգում։ Դրա դեմ չի կարելի պայքարել։ Ես կարծում եմ, որ փրկել եմ այդ անճաշակ երգերից երեխաներին «Զրոյից հարյուր տարեկան երեխաներին» ձայնասկավառակում։

Ինձ համար կարեւորը լեզվամտածողությունն է, որ մարդիկ այդ ապուշ ու անհեթեթ երգերով չաղքատացնեն մեր լեզուն։ Կարծում եմ, որ այսքան անճաշակ ու այլանդակ երգեր երբեւէ Հայաստանում չեն հնչել։ Ցավոք սրտի, հենց այդ մեծահարուստ ու անճաշակ մարդիկ հովանավորություն են անում հենց այդ այլանդակ երաժշտությանը, որը «քարվանսարայի» երաժշտություն է։ Շատ դեպքերում սրանք արաբական, հնդկական, թուրքական երգերից վերցված երգեր են, երբ տեսնում ես, որ շեշտադրությունը սխալ է երգի մեջ, ուրեմն հայկական երգ չէ։ Կոմիտասն ասել է. «Երգը դա լեզվամտածողություն է»։

– Վերջերս տարածում գտած նորահայտ հայ աստղերից հատկապես ո՞ւմ կատարումն է Ձեզ բարկացնում։ Օրինակ՝ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, մեզ հետ զրույցում քննադատեց Լիլիթ Հովհաննիսյանին՝ ասելով, որ արաբական հագուստով չի կարելի երգել «Պիտի գնանք վաղ թե ուշ»։

– Դա ոնց որ տորթը վերցնես, քսես խորովածի վրա, խորովածի հետ ձուկ դնես, ձկան հետ ուրիշ ուտելիքներ խառնես ու դառնա լափ։ Դրանք «լափի» երգեր են, որոնք դնում են հասարակության առաջ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են դրանց կատարողները։ Ես այստեղ աստղեր չեմ ճանաչում, ինձ համար աստղ է Սթինգը։

Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Շատ լավ է ասված: Լափի երգեր: Ոչ մի ճաշակ, ոչ մի գաղափար: Իմ ախպերը, իմ հընգերը, իմ հորեղբոր աղջիկը, պապիկ եմ դարձել, տատիկ եմ դարձել, Արարատը մեր լեռն ա, եղեռնը թուրքի բեռն ա, Կետրին ու Էրիկ բալա, այ լավ յու, Հավես ա… Զիբիլ ա: Ողջը զիբիլ ու աղբ, ու դրանց տակ տրտինգ տվող հիմարացած, երկիրը տանուլ տված, ծնողներին ու գերեզմանները անտեր թողած, լեզուն ու մարդկային կերպարանքը կորցրած հայոց ազգի անգիտակից տականքը: Լափի երգերով ուր ենք հասնելու: Եղեռնը ո՞ւմ բեռն է: Ո՞նց եղավ թուրքինը: Թուրքը ավերեց, կոտորեց, բռնաբարեց ու լլկեց, Հայրենիքիցդ մի բուռ մնաց, էդ էլ շրջապատել է, ճամփեքդ փակել է… Ո՞ւմ բեռն է եղեռնը: Էդ բառը բերնի ծամոն է՞:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031