Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Եվսեեւ. «Ես խելամիտ եմ համարում հայկական զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ կատարելը տարածքների մեծացման համար». «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2017 10:50

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն օրեր առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների եւ ջախջախիչ հարվածներ է հասցնելու ադրբեջանական կողմին։

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի (Ռուսաստան) Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծիք հայտնեց, որ նման հայտարարություններն արվում են այն պատճառով, որ նոր պատերազմի հավանականությունն ավելացել է։

– Պարոն Եվսեեւ, ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի կողմից նման հայտարարություններն, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում։

– Որպես ռազմական փորձագետ՝ ես խելամիտ եմ համարում հայկական զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ կատարելը տարածքների մեծացման համար։ Ապրիլյան պատերազմի ամենացավոտ հետեւանքներից մեկը եղավ այն, որ մի շարք տարածքներ հայկական կողմը կորցրել է։ Իսկ հայկական կողմից նման հայտարարություններ են արվում, քանի որ պատերազմի հավանականությունը մեծացել է։ Դա պայմանավորված է ադրբեջանական կողմի գործողություններով եւ հայտարարություններով, նրանք պատրաստվում են նոր պատերազմի, եւ դրա ապացույցը կարող ենք համարել մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ սահմանին ծանր ռազմական տեխնիկա կիրառվեց, եւ որի հետեւանքով հայկական կողմը կորուստներ ունեցավ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմից կիրառվող ռազմական տեխնիկայի տեսակները ընդլայնվում են, եւ այն տեղեկությունները, որ մենք պարբերաբար ստանում ենք, վկայում են այն մասին, որ պատերազմը մոտենում է։

Ես Ղարաբաղում եղել եմ այս տարվա փետրվարին եւ կարող եմ ասել, որ արդեն այն ժամանակ լարվածություն կար, որը մեծացավ մայիսին։ Դրանից հետո այլ դեպքեր եւս եղան սահմանին՝ ներառյալ ադրբեջանցի կնոջ եւ երեխայի մահվան դեպքերը, որոնք բոլորը պատերազմի նախապայմաններ են։ Միանշանակ կարող ենք ասել, որ պատերազմի հավանականությունը մեծացել է։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031