Ծառանման հալվեն օժտված է լուծողական եւ լեղամուղ հատկություններով, մեծացնում է ստամոքսագեղձերի հյութազատումը, լավացնում ախորժակն ու մարսողությունը։ Ունի արտահայտված հակաբորբոքային, վերքերը լավացնող, հակամանրէային եւ հակաայրվածքային ազդեցություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կենսախթանիչ է, նպաստում է օրգանիզմի ընդհանուր լավացմանը, կազդուրմանը։
Այրվածքների, ինֆեկցիոն բնույթի վերքերի, տրոֆիկ խոցերի դեպքում խորհուրդ է տրվում կտրել հալվեի ներքեւի հատվածի տերեւները, լվանալ եռացրած ջրով, մանրացնել եւ թանզիֆի օգնությամբ հյութը քամել։
Կիրառել թրջոցների ձեւով՝ 1-2 թեյի գդալ։ Հերպեսի ժամանակ ընդունել 1 թեյի գդալից օրը 2-3 անգամ՝ ուտելուց առաջ։ Միաժամանակ ախտահարված հատվածներին հյութը քսել օրը 3-4 անգամ։
Քրոնիկական փորկապության, գաստրիտների դեպքում վերը նշված ձեւով հյութը քամել։ Ընդունել 1 թեյի գդալից օրը 2-3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Արյան բարձր ճնշման ժամանակ 3 կաթիլ թարմ հյութը ավելացնել 0,5 բաժակ գոլ ջրին։ Ընդունել սոված փորին, օրը 3 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.08.2017