Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանի հայկական գերեզմանոցի տեղում բացված հասարակական լողափը փակվել է. Ermenihaber

Օգոստոս 03,2017 22:00

Թուրքիայի Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական լողափը փակվել է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ լողափի մուտքը արգելափակվել է, իսկ ներսում քաղաքապետարանի աշխատակիցների վերահսկողությամբ շինարարական տեխնիկա է աշխատում:

Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վահիթ Յըլդըզը այցելել է հայկական գերեզմանոցի տարածք, փորձել է տեղում ուսումնասիրություն անցկացնել, տեղեկանալ տարածքում տիրող իրավիճակի մասին: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները արգելել են նրան մուտք գործել տարածք՝ պատճառաբանելով, թե այնտեղ սանիտարական աշխատանքներ են կատարվում:

Յըլդըզի խոսքով՝ հայտնի չէ, թե հայկական գերեզմանոցի վրա կառուցված լողափում հատկապես ինչ աշխատանքներ են կատարվում, սակայն նկատելի է, որ մեքենաները տեղափոխում են տարածքում գտնվող «Դիլքայայի» պատմական բլուրի՝ ափին նայող հատվածի հողը: Տեղահանված հողը անփութորեն այս ու այն կողմ է թափվում, տեղ-տեղ նկատելի են գերեզմաններից դուրս եկած մարդկային ոսկորներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վանի Արտամեդ շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տեղում բացված լողափում հասարակական զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:Հայտնի հայ նկարիչ Արշիլ  Գորկու ծննդավայր համարվող նախկին հայաբնակ թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանոցն այդպես անարգելու որոշումը կայացրել էր Արտամեդի քաղաքապետարանի նորանշանակ հոգաբարձուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031