Մահապատիժը վերականգնելու մասին Թուրքիայի հայտարարությունները վերջ են դնում Բեռլինի և Անկարայի նախկին հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։
Նախարարը նաև հիշեցրել է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների անհարկի ձերբակալությունների և արդարադատության ոլորտում հազարավոր աշխատակիցների հեռացումների հետ կապված իրավիճակը։
«Մեզ համար պարզ է, որ Թուրքիան, որը շարունակում է շարժվել նույն ուղղությամբ, երբեք չի մտնի ԵՄ։ Մահապատիժը վերականգնելու բազմակի հայտարարությունները նշանակում է վերջ Թուրքիայի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններին»,- ասել է նախարարը։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ