Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազը՝ Հովսեփ Սիմոնյանի ու նրա օգնականի կողմից կաշառք պահանջելու փաստով հարուցված քրգործի մասին (Տեսանյութ)

Օգոստոս 03,2017 20:20

Ինչպես անդրադարձել էինք, Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը դիմում էր հասցեագրել Շիրակի մարզի դատախազություն, որ իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի հատկանիշներով։

Ըստ shamshyan.com-ի, Գոհարիկ Շահբազյանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին։ «Ըստ դիմումատուի՝ Ա․ Պետրոսյանը խոստացել է, որ կդասավորի, որպեսզի ինքը հանդիպի մարզպետին, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց պահանջել է 6 միլիոն դրամ»։

Հովսեփ Սիմոնյանն էլ իր հերթին Aravot.am-ի միջոցով Գոհար Շահբազյանին կոչ էր արել չափի մեջ մնալ ու չզրպարտել իրեն ու իր օգնականին, այլապես վաղը մյուս օր զրպարտելու համար կգնա, կնստի։

Այսօր Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը իր հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ քրեական գործը կարճվել է՝ հանցագործության հատկանիշների բացակայության հանգամանքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Fedya says:

    Քրեական գործը կառչվեց,որովհետև Հոսոն զրկվեց մարզպետի պաշտոնից:Պատճառներից մեկը հենց դա էր,իսկ դու էլ հրահանգ էիր ստացել կառչելու 6 միլլիոն դրամ կաշառք պահանջելու քրգործը:Արժանի եք իրար:

  2. Արփինե says:

    Չեք գտնում, որ մի անգամ արժե արդար մեկնաբանութուն գրել: Ուղակի այցելել դպրոց, ուսումնասիրել մթնոլորտը,զրուցել <> մանկավարժների հետ, հարցնել նրանց, թե հիմա ոնց են աշխատում կամ համակերպվում <> տնօրենի հետ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031