Իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն Facebook և Instagram սոցցանցերում լուսանկար է տարածել ղազախական չապանով։ Այս մասին գրում է forbes.kz-ն։
Ղազախական ավանդական հագուստը օպերային երգչին նվիրել են այդ երկիր կատարած այցի ընթացքում։ Ղազախստանում Դոմինգոն մասնակցել է ԷՔՍՊՈ ցուցահանդեսին։
«Պահպանելով տեղական ավանդույթները… Հիանալի երկիր` Ղազախստան»,- լուսանկարին կից գրել է Դոմինգոն։
Պատրաստեց` Վիկտորյա Անդրեասյանը