ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին:
Կարևորելով երկու երկրների միջև առկա բարեկամական, գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությանը, ընդգծել հանցավորության դեմ պայքարում գործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են սեպտեմբերի 10-14-ին Պեկինում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` Չինաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ՀՀ գլխավոր դատախազություն