Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոռնկության 4 դեպք, 4-ն էլ Շիրակի մարզի հյուրատներում (Տեսանյութ)

Օգոստոս 03,2017 17:19

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հաշվետու մամուլի ասուլիսով հանդես եկավ՝ ներկայացնելով վերջին 6 ամսում արձանագրված դեպքերն ու բացահայտման ցուցանիշները։

Aravot.am-ը դատախազից հետաքրքրվեց, թե կա՞ն հարուցված քրեական գործեր մարդկանց պոռնկության մեջ ներքաշելու փաստերով։ Մենք հիշեցրեցինք, որ մի քանի տարի առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չկար մի օր, որ որևէ կավատի չդատեին։ Շիրակի դատախազն ասաց, ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի, այն է՝ անձանց պոռնկության մեջ ներգրավելու հատկանիշներով կան հարուցված 4 քրեական գործեր, 4 անձինք ներգրավված են որպես մեղադրյալներ։ «Գործերը գտնվում են նախաքննության փուլում, նրանց որպես մեղադրյալ ենք ներգրավվել՝ ունենալով բավարար ապացույցներ»,-ասաց Կարեն Գաբրիելյանը։

Դատախազն ասաց, որ բոլոր 4 դեպքերն էլ գրանցվել են Շիրակի մարզի հյուրատներում։ Իսկ թրաֆիքինգի դեպքեր, ըստ բանախոսի, այս պահին չկան։


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031