Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականը մեկ բրոնզե մեդալ նվաճեց: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սաներից 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը, երրորդ տեղի համար գոտեմարտում 9:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւի նկատմամբ եւ բրոնզե մեդալ նվաճեց: Մինչ այդ, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը (նկարում):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությունում 32 միավորով զբաղեցրեց թիմային վեցերորդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ