ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ:
Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հաշվի կառնվեն հետևյալ տասնմեկ չափորոշիչները՝
1.տարածքային ՀՆԱ,
2.մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը,
3.մարզում աշխատատեղերի թիվը,
4.համայնքային բյուջեների սեփական եկամուտները,
5.համայնք-մասնավոր հատված համագործակցությունը,
6.աղբահանություն և սանիտարական մաքրում,
7.մարզում ֆերմերային տնտեսություններ,
8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում,
9.աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ,
10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային/ հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ,
11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:
Մարզպետների գործունեության գնահատման 11 չափորոշիչների նախագծին կարելի է ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://mtad.am/hy/naxagic/:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այս չափորոշիչների հիման վրա կմշակի և մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն կներկայացնի մարզպետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն