Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյանը տարակուսում է` «զիբիլիքսի» գործը կարճելու ՀՔԾ-ի որոշման առիթով

Օգոստոս 03,2017 15:19

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի համար սպասելի էր, որ Հատուկ քննչական ծառայություն ի վերջո, կարճելու է այդ գործը: Խոսքը «Զիբիլիքս» անվանումը ստացած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին է: Ըստ ՀՔԾ-ի, գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:

Գեւորգ Գորգիսյանը համամիտ չէ ՀՔԾ-ի պարզաբանում-պատճառաբանության հետ: Կարծում է, որ կային բավարար հիմքեր հանցանքը բացահայտելու համար:

«Բանկի այդ օրվա տեսանկարահանումը կորել է, որտեղ հստակ երեւում էր, որ հենց այդ շտաբից են թղթերը հանվել: Շտաբի համակարգիչները անհետ կորել են: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էր գույքն անհետ կորել: Իսկ այդ համակարգիչներում ամբողջական տեղեկություններն էին եւ կարելի էր վերականգնել իրական պատկերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Գորգիսյանը` հավելելով, որ շատ հարցեր կան, որոնք անպատասխան են, մինչդեռ դրանք կարող էին նպաստել հանցագործությունը բացահայտելուն:

«Ելքում» դեռ պաշտոնական ծանուցումը չեն ստացել`գործը կարճելու մասին, բնականաբար, քննարկումներ էլ դեռ չեն եղել, բայց, Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ կբողոքարկեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031