Լրահոս
Օրվա լրահոսը

«Մլիցեքի ասածը հալած յուղի տեղ եք ընդունում». հերթական վեճը՝ «Սասնա ծռերի» պաշտպանների ու դատավորի միջեւ

Օգոստոս 03,2017 14:38

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես՝ ամբաստանյալների պաշտպանները դժգոհեցին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը գնահատական չտվեց այն փաստին, որ ոստիկանները հրազենային վիրավորում ունեցող ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի հանդեպ ուժ կիրառելով տարան:

Դատավորը հայտնեց, որ ըստ ուղեկցող ոստիկանների գրության՝ ամբաստանյալի հետ խնդիր չկա: Պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հեգնեց, թե «մլիցեքի ասածին եք հավատում եւ հալած յուղի տեղ ընդունում»: Դատավորն էլ ուղղեց՝ ասելով. «միլցա չէ, ոստիկան»:

Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը միջնորդեց նրան վերադարձնել նիստերի դահլիճ, քանի որ նրա ներկայացրած՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կիսատ մնաց: Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը, ինչից հետո Հայարփի Սարգսյանն ինքը ներկայացրեց նույն միջնորդությունը:

Դատավորն ընդհատում էր Հայարփի Սարգսյանին, վերջինս էլ պնդում էր, որ իրավունք չունի իրեն հայտարարություն անելու իրավունքից զրկել: Դատավորը մատը թափ տալով կրկին սպառնաց սանկցիա կիրառել փաստաբանի հանդեպ:

Պաշտպաններից Հրանտ Գեւորգյանը բղավելով միջամտեց՝ ասելով, որ Արտուշ Գաբրիելյանն իրավունք չունի նիստ վարելու եւ ծիծաղելի վիճակում է:

Նիստը կրկին ընդմիջվեց՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031