Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատունը կաջակցի մանկատան սանին, մինչև իր 18 տարեկանը լրանալը՝ 50 000 դրամի չափով

Օգոստոս 03,2017 14:26

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի հերթական նիստում հավանության է արժանացել մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացի կանոնակարգման վերաբերյալ նախագիծը:

Նախագծի համաձայն մանկատունը կաջակցի մանկատան սանին, մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված 50 000 դրամի չափով օգնության տրամադրման հայտ-պահանջագրի ներկայացումը նախարարություն:

2017թ. հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ  իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում:

Երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում վերոնշյալ հասարակական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի կազմակերպումը դեռևս ընթացքի մեջ է, ուստի գործառույթի իրականացումը կվերապահվի նաև մանկատանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031