Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը կթանկանա, հետո՝ գազը, ապա՝ հոսանքը

Օգոստոս 03,2017 14:20

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագինը բարձրացնել: Այս մասին ընկերությունն է հայտարարություն արել: Նշենք, որ «Վեոլիա ջուր»-ը ամբողջ Հայաստանի խմելու ջրի միակ ջրամատակարարման օպերատորն է, որն առաջիկայում դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ վերանայելու ջրի սակագինը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականի նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վեոլիա գրուպի» կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին հայտարարել էր ջրի թանկացման հավանականության մասին: Այն ժամանակ Գենդուրին վստահեցրել էր,   ջրի սակագինը կբարձրանա ծիծաղելի չափով:

Այժմ 1 խ/մ. ջրի արժեքը 180 դրամ է, «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած գինը՝ 194.3 դրամ է, իսկ խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, որի սակագինն էլ առաջարկվում է դարձնել 58.3-ի:

Արտակ Մանուկյան

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ջրի սակագնի բարձրացումը սպասելի էր եւ համեմատաբար օբյեկտիվ է: Սակայն, ջրի թանկացմանը, ինչպես վստահեցրեց տնտեսագետը, 2018 թվականին հետեւելու է գազը, ապա՝ էլեկտրաէներգիան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031