Աբխազիայի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, առնվազն 60-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Աբխազիայի պաշտոնական գերատեսչությունները:
Հաղորդվում է, որ զոհվել են երկու ռուս զբոսաշրջիկներ: Վիրավորներից 28-ը տեղափոխվել է հիվանդանոց:
«Պայթյունի ժամանակ երեք կին ձիերով զբոսնելիս են եղել զինամթերքի պահեստի շրջակայքում»,- լրագրողներին ասել է Աբխազիայի ԱԻՆ մամուլի խոսնակ Միզան Լոմիան: Նրա խոսքով՝ մահացած երկու կանանց մարմինները հայտնաբերվել է օգոստոսի 3-ի առավոտյան: Երրորդ կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ