ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկեց շախմատի «Grand Chess Tour»-ի երրորդ փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը, որին մասնակցող աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 300 հազար է, որից 75 հազարը բաժին է հասնելու հաղթողին, իսկ ամենաանհաջողակները կստանան $ 15 հազարական:
Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Սերգեյ Կարյակինի հետ միասին ստանձնեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Chess24-ի