Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հողի, ոռոգման ջրի հարկը կզիջեն, սերմերի համար փող չեն վերցնի

Օգոստոս 03,2017 11:50

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հիշեցնելով նախորդ նիստերում տված հանձնարարականը՝ կարկուտից տուժած համայնքներում ուսումնասիրություն անելու եւ լուծումներ գտնելու վերաբերյալ, ասաց, որ կառավարությունը վեր է հանել ոչ միայն կարկտահարությունից այլ նաեւ տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից, ցրտահարությունից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները:

Վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին եւ մարզպետներին մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձեւավորված հասույթը, պետական աջակցության շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները, նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքների հողօգտագործողներին, ըստ ներկայացված հայտերի զիջելու նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031