Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում 75:61 հաշվով առավելության հասավ Սլովակիայի նկատմամբ:
Սա անկախ Հայաստանի պատմության մեջ մեր ազգային հավաքականի պաշտոնական առաջին խաղն էր բասկետբոլի աշխարհի առաջնության շրջանակներում:
ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում կայացած հանդիպումում մեր ընտրանուց ամենաարդյունավետ խաղացողը Ալան Հեսսն էր՝ 22 միավոր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը 20 միավորով:
Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականը ընդունելու է Շվեդիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ