Հովհաննես Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանն այսօր զարդարում են Թումանյանի հանրահայտ հեքիաթների ու լեգենդների զարմանահրաշ հերոսների տուֆակերտ ու փայտյա քանդակները ։ Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և տաղանդավոր երիտասարդ քանդակագործների ուժերով են հունիս-հուլիսին ստեղծվել նրա հեքիաթների և պոեմների հերոսների ինքնատիպ կերպարները:
Իսկ մինչ այդ՝ երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվեց 12-ը։ Կարմիր տուֆի 2 խորանարդ մետրանոց կտորների վրա հունիսի 26-ից մեկ ամիս շարունակ Դսեղում ստեղծագործելու և բնակվելու հնարավորություն ստացան Հայաստանի տարբեր մարզերից, նաև Արցախից եկած երիտասարդ քանդակագործներ:
Այսօր արդեն ցանկացած այցելու հենց Դսեղի շրջանաձեւ այգուց մինչեւ Տուն-թանգարան կարող է դիտել Թումանյանի հերոսների, հրապարակում՝ տուֆակերտ, իսկ Տուն-թանգարանի բակում՝ փայտյա, քանդակները: Անուշի կերպարով քանդակները երեքն են, Քաջ Նազարինը՝ երկուսը։ Այստեղ են նաև Սուտլիկ Որսկանը, Գիքորը, Սևուկ ուլիկը, Շունն ու Կատուն, Թափառական աշուղը…
Հայաստանի մշակույթի նախարարության հաղորդագրություն