Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվանիստում տղամարդու գործը կանանց «մենաշնորհն է»

Օգոստոս 03,2017 16:00

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում վարուցանքը, անասուններին արածեցնելն ու հուղարկավորություն կազմակերպելն էլ կանանց «մենաշնորհն է»: Այստեղ կանայք՝ ամուսիններին ու որդիներին, երեխաները՝ հայրերին կարոտով ապրում են:

Գյուղացիք ասում են՝ որ տղամարդն ի վիճակի է աշխատելու, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, գյուղի ծանր գործերն էլ կանայք են անում. «Խոտա հընձինք, տուկա կենինք»:

Կանայք ասում են՝ մեկ տղա, մեկ աղջիկ ունենալը բավարար է, 3-րդ երեխան եթե աղջիկ եղավ, վայ էդ հարսին. «Մըկա ապրելակերպը տենա՞ս ինչքան դժվար ա, ըտոր խըմար տղեքին կբիրեն, աղջկեքին՝ խանեն թափեն»:

Արծվանիստցիք վարչապետին հրավիրում են իրենց գյուղ՝ ցույց տալու, թե արտերի ու դաշտերի բերքը ոնց է կիզիչ արեւից չորանում. ոռոգման ջուր չունեն:

Այս գյուղի մասին առավել մանրամասն՝ կարդացեք այստեղ:

Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի   

«Առավոտ» օրաթերթ

02.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031