Ջորջ եւ Ամալ Քլունիները հայտարարել են Լիբանանում ապրող սիրիացի փախստական երեխաների կրթության համար $2,5 մլն հատկացնելու մասին:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել մի ամբողջ սերունդ, որը ծնվել է անհաջող ժամանակ անհաջող տեղում»,- հայտարարել է Ամալ Քլունին, որը վերջերս երկվորյակ երեխաներ է լույս աշխարհ բերել:
«Հազարավոր սիրիացիներ չեն կարողանում հասարակության լիարժեք անդամը դառնալ, իսկ դպրոցական կրթությունը հնարավորություն է փոխելու նրանց կյանքը»,- հավելել է նա:
Քլունի ընտանիքի հիմնադրամի այդ նախագծում ընդգրկված են նաեւ Google եւ HP ընկերությունները, որոնք դպրոցների տեխնոլոգիական աջակցության համար հատկացրել են $3 մլն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Լիբանանի կրթության նախարարը հայտարարել է, որ Բեյրութը մեծապես երախտապարտ է Քլունիներին այդ քայլի համար:
«Առավոտ» օրաթերթ
02.08.2017