Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւ հաղարջը օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղները, խոլեստերինը

Օգոստոս 03,2017 12:30

Հաղարջենու պտուղներն օժտված են տոնուսավորող, անոթալայնիչ, հիպոգլիկեմիկ (իջեցնում են շաքարի պարունակությունը արյան մեջ), միզամուղ, քրտնաբեր, հակաուռուցքային, հակաօքսիդանտ հատկություններով։ Տերեւները միզամուղ են եւ քրտնաբեր, խթանում են մակերիկամների կեղեւի ֆունկցիան։ Պտուղները կիրառվում են որպես վիտամինային միջոց հիպո եւ ավիտամինոզների ժամանակ, նաեւ որպես հակաթունային միջոց՝ օրգանիզմից հեռացնում են ծանր մետաղները, խոլեստերինը։ Հաղարջենին մեծացնում է դիուրեզը, լավացնում է քունը, իջեցնում արյան ճնշումը։ Պտուղներն ու տերեւները կիրառվում են ստամոքսի եւ 12 մատնյա աղու խոցային հիվանդության, ինչպես նաեւ տարաբնույթ դերմատիտների եւ ցաների ժամանակ։

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Ավիտամինոզ

5 ճաշի գդալ չորացրած՝ անկրացրած տերեւներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել թերմոսում 1 ժամ։ Ընդունել 4-5 բաժակ՝ օրվա ընթացքում։

Միզաքարային հիվանդություն

1 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել։ Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 4-5 անգամ։

Հազ, վերին շնչուղիների բորբոքային հիվանդություններ

Հաղարջի մեկ բաժակ թարմ հյութը թեթեւակի գոլացնել, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր։ Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 3 անգամ։

Պատրաստեց Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

02.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031