Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին ժամը 18.00-ից ք.Երևան, Ֆուչիկի 27/34 հասցեով գտնվող սգո սրահում (Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոցի դիմաց):
Ծնվել է 1939թ.-ին։ 1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։ Աշխատանքային գործունեություն.
1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում` որպես չափագիտական լաբորատորիայի պետ,
1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում,
1997–2000թթ.-ին զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը,
2000թ.-ից առ այսօր «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է, 2010 թվականի սեպտեմբերի 15-ից Բյուրոյի խորհրդի անդամ է։