Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյանի հայրը զրկվեց որդուն դատարանում տեսնելու հնարավորությունից

Օգոստոս 02,2017 20:22

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը  գրաված Սասնա ծռեր զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստում այսօր եւս մեկ քաղաքացու հանդեպ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց: Կարգադրիչները համապատասխան գրությամբ զեկուցել էին, որ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացի Պավել Եղիազարյանն անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել դատավորի եւ դատարանի հասցեին: Դատավորն էլ որոշեց նրան սանկցիայի ենթարկել՝ հեռացնել դատական նիստերից մինչեւ սույն գործով դատաքննության ավարտը:

Հայրը վրդովվեց, բղավեց, որ ինքն անվայել արտահայտություն չի արել: Ամբաստանյալների համակիրներն ու հարազատներն էլ դժգոհեցին, անգամ լաց եղան, որովհետեւ Պավել Եղիազարյանը մինչեւ դատաքննության ավարտի չի կարողանա որդուն տեսնել: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» հանդեպ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելանք է գործում դեռեւս նախաքննության փուլից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031