Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը հերքում է վարկածը, թե երեկ իրենց գյուղի սգո սրահում տեղի ունեցած կրակոցների հեղինակը եկել էր Հայաստան ՌԴ-ում եղբոր սպանության վրեժը լուծելու:
«Աբսուրդ է, իրականությանը չի համապատասխանում: Իրենց մեջ ընդամենը գումարային հարցեր են եղել»,- ասաց պարոն Բրոյանը:
Հրապարակվել էր, որ սպանվածներից Ամրո Օզմանյանը ՌԴ-ում հայտնի հեղինակություն է, բայց Շամիրամի գյուղապետը Aravot.am-ին հայտնեց, որ ոչ թե Ամրո Օզմանյանն էր հեղինակություն, այլ սպանվածներից Աղասի Քալոյանի եղբայրը: Ի դեպ, Քալոյանները Օզմանյանների ազգականներն են:
Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն էլ ասաց, որ Զորո Օզմանյանը $ 100.000 պարտք է եղել Թելման Քալաշյանին: Վերջինս պարբերաբար հետ է պահանջել պարտքը, ինչը չստանալու համար էլ դիմել է նման քայլի: Օզմանյաններն ու Քալաշյանները նաեւ ազգակցական կապ են ունեցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ