Մոլդովայի կառավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել «ոչ ցանկալի անձ», հաղորդում է BBC-ն:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ Ռոգոզինը «մի շարք վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Մոլդովայի և նրա քաղաքացիների հասցեին», բացի այդ, վիրավորական գնահատականներ են տրվել երկրի իշխանություններին:
Ռուսաստանի փոխվարչապետին կարգելվի մուտք գործել Մոլդովա կամ այդ երկրի տարածքով այլ երկիր մեկնել:
Հիշեցնենք, անցյալ շաբաթ էլ Ռոգոզինը չէր կարողացել մուտք գործել Մոլդովա, քանի որ Ռումինիան հետ էր ուղարկել նրան տեղափոխող ինքնաթիռը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ