Մոսկվայի կենտրոնում հարբած տղամարդը հարձակվել է НТВ հեռուստաալիքի լրագրողի վրա, երբ վերջինս լուսաբանում էր օդադեսանտային ուժերի տոնին նվիրված միջոցառումը:
Հեռուստաալիքի կայքում հաղորդվում է, որ ուղիղ եթերի ժամանակ հարբած տղամարդը հարվածել է լրագրող Նիկիտա Ռազվոժաևի դեմքին: Եթերը ստիպված են եղել դադարեցնել: Հարկ է նշել, որ հարձակումը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ լրագրողը պատմում էր՝ ինչու են օդադեսանտային զորքերը համարվում էլիտար:
Տղամարդը փախուստի է դիմել, բայց կարճ ժամանակ անց ձերբակալվել է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ