Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել` Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար

Օգոստոս 02,2017 17:59

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար:

2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սևան քաղաքի բնակիչ Է.Հովհաննիսյանը՝ ծնված 1981թ.:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում անձնական հարցերի շուրջ Է.Հովհաննիսյանի, վերջինիս հոր, եղբոր և այլ անձանց միջև, որոնց թվում էր նաև 28-ամյա երիտասարդը, տեղի է ունեցել վիճաբանություն: Առաջացած ծեծկռտուքի ժամանակ Է.Հովհաննիսյանի հայրը՝ ծնված 1957թ., հայտնվել է գետնին՝ անգիտակից վիճակում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա  մահը։ Է.Հովհաննիսյանը, իմանալով հոր մահվան լուրը, ավտոմեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած՝ վիճաբանությանը մասնակցած անձանց հետևից: Այնուհետև Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակոց է արձակել վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է:

Համաձայն դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության՝ 1957թ. ծնված տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նրա մարմնի վրա առողջության համար նույնիսկ թեթև վնաս պարունակող վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Է. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031