Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին պնդում է, որ ՄԻՊ- ը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները՝ հարցերին լուծում տալու համար. a1plus.am

Օգոստոս 02,2017 17:10

Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր պառկել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի դիմաց: Նա պահանջում էր օմբուդսմենից՝ ավելի շատ ուշադրություն դարձնել ՔԿՀ-ներում տիրող բարքերին. «Փաստացիորեն կալանավայրերը ղեկավարում են զոն նայողները եւ ոչ թե ադմինիստրացիոն վարչակազմը: Դրա հետեւանքներն այն են, որ քրեական օրենքներն են այնտեղ են գործում, չգրված օրենքները, այն է՝ օբշյակի մուծում 50-70 հազար դրամ, 2008 թվականին 5000-10 հազար էր։ Թմրանյութերի շրջանառություն կա այնտեղ, որը բերում է միլիոնավոր դոլարների եկամուտներ, որը քրեական աշխարհի եւ գործող իշխանության մեջ է կիսվում»:

Գասպարին պնդում է, որ ՄԻՊ- ը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները՝ հարցերին լուծում տալու համար:

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները լսեցին Գասպարիի բողոքը, բայց անմիջապես լուծում տալ դրան, պնդում են, չեն կարող:

ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը մեկնաբանում է. «Դա իր սուբյեկտիվ կարծիքն է , բայց որեւէ հարցի ընթացակարգի վերաբերյալ որեւէ բան սկսելուց առաջ մեզ պետք է ներկայացնեն կոնկրետ որեւէ փաստ, որը պետք է դիտարկվի իրավական շրջանակում , այնուհետեւ գնահատական տրվի՝  համապատասխանում է դա իրականությանը, թե ոչ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031