Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միրաժում» սպանվածի որդին միայնակ չի հետապնդել հորը ծեծողներին

Օգոստոս 02,2017 16:57

Սեւանի «Միրաժ» լողափում տեղի ունեցած դեպքերից հետո Երևան-Իջևան ավտոճանապարհին սպանված Դավիթ Առաքելյանի  կինը, որը հղի է, տեղափոխվել է հիվանդանոց՝ ինքնազգացողության վատացման պատճառով: Այս մասին Aravot.am-ին պատմեց Արգավանդ համայնքի ղեկավար Գագիկ Օրդուխանյանը:

Նրա տեղեկություններով, Դավիթ Առաքելյանին նախքան սպանելը, «Միրաժ» լողափում մահացած Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը միայնակ չի հետապնդել նրանց. «Այնքան ավտոներով են եկել, Դավիթենց ճամփեն փակել, որ Դավիթը չի էլ զգացել, արդեն անգիտակից է եղել, այնքան էին ծեծել, որ նույնիսկ հնարավոր է Արգավանդ չհասներ, ինքը չի էլ հասկացել, իրեն ոնց են իջեցրել մեքենայից»:

Հիշեցնենք, որ սպանված Դավիթ Առաքելյանը Արգավանդի բնակիչ էր:

Երեկ քննչական մարմին հարցաքննության էին տարվել «Միրաժում» տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներ՝ Դավիթ Առաքելյանի ընկերներից ու ազգականներից, պարոն Օրդուխանյանի խոսքով, բոլորը հարցաքննությունից հետո ազատ են արձակվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/https://shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031