Լրահոս
Օրվա լրահոսը

WhatsApp-ի վրա ֆիշինգային հարձակում է իրականացվում

Օգոստոս 02,2017 16:34

ESET-ի փորձագետները WhatsApp-ի օգտատերերին զգուշացնում են նոր ֆիշինգային հարձակման մասին։ Մասնավորապես, խաբեբաները հայտարարում են, որ ծառայության գրանցման ժամկետն ավարտվել է և այդ պատրվակով գողանում են վճարային տվյալները։

Պոտենցիալ զոհն իբր WhatsApp-ից ստանում է էլեկտրոնային նամակ, ըստ որի մեսսենջերի օգտագործման փորձնական ժամկետն ավարտվել է։ Բաժանորդագրությունը երկարաձգելու համար օգտատիրոջն առաջարկվում է անցնել հղումով և թարմացնել վճարային տեղեկատվությունը։

Օգտատերերին մոլորության մեջ է գցում այն հանգամանքը, որ նախկինում WhatsApp-ն իսկապես բաժանորդավճար էր գանձում մեկ տարվա անվճար օգտագործումից հետո։ Բայց ծառայությունն այդ մոդելից հրաժարվել է դեռ 2016թ. հունվարին և այժմ անվճար է։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031