Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք ներքուստ համակրում եք ամբաստանյալներին». Արա Զաքարյանը դատավորի կերպարի հոգեբանական վերլուծություն ներկայացրեց

Օգոստոս 02,2017 15:36

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյաննը որոշեց սանկցիա կիրառել Արեգ Կյուրեղյանի համար հրավիրված հանրային պաշտպան Սյուզաննա Խչեյանի հանդեպ, որն ավելի վաղ հեռացել էր նիստերի դահլիճից:

Այնուհետեւ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան բոլոր մյուս պաշտպաններն ու ամբաստանյալները:

Ուշագրավ է, որ փաստաբանը խորհրդակցել էր հոգեբանների հետ եւ միջնորդության մեջ ներառել դատավոր Արտուշ Գաբրիելյանի հոգեբանական բնութագիրը, համաձայն որի՝ նրա լարվածության պատճառն այն է, որ ներքին համոզմունքի եւ կայացրած որոշումների միջեւ հակասություն կա:

Ըստ Արա Զաքարյանի՝ դա է պատճառը, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբանին դիմում է «պարոն»-ով կամ «ամբաստանյալ»-ով, սպառնում «խափանման միջոց» կիրառել, մինչդեռ փաստաբանի հանդեպ խափանման միջոցի ինստիտուտ գոյություն չունի: «Ստացվում է, որ դուք ընդգծված համակրանք ունեք ամբաստանյալների հանդեպ, գուցե՝ որպես քաղաքացի կիսում եք նրանց քաղաքական հայացքները, բայց անկարող եք նրանց կատարածը ճանաչել որպես ծայրահեղ անհրաժեշտության գործողություն: Դուք վերին աստիճանի հուզված վիճակում եք: Արդարադատության շահերից է բխում, որ դուք չքննեք այս գործը»,-հայտարարեց Արա Զաքարյանը:

Նիստը կրկին ընդմիջվեց՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031