Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականից այսօր մրցագորգ մտավ չորս ըմբիշ, որոնցից երկուսը երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար:
55 կգ քաշային Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւի հետ, իսկ 66 կգ քաշային Գեւորգ Մխեյանի (նկարում) մրցակիցը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ՝ սփոփիչ գոտեմարտերի ավարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ