Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հայհոյել». միջադեպ «Սասնա ծռերի» գործով դատի ժամանակ (Տեսանյութ)

Օգոստոս 02,2017 14:17

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով  դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի,  Հրանտ Գեւորգյանի, Հարություն Բաղդասարյանի եւ Դավիթ Գյուրջյանի հանդեպ, որոնք ավելի վաղ լքել էին նիստերի դահլիճը:

Այնուհետեւ դատավորի որոշմամբ «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրներից մեկը հեռացվեց նիստերի դահլիճից՝ մինչեւ դատավարության ավարտը: Ըստ դատական կարգադրիչի գրության՝ ապակե պատնեշից այսկողմ գտնվող կինը պարբերաբար անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ է հնչեցրել դատարանի հասցեին: Կինը, սակայն, բղավեց, որ կարգադրիչը սուտ է խոսում, ինքը չի հայհոյել: Դատարանի կարգադրիչները կնոջը դուրս հրավիրեցին:

Ամբաստանյալների պաշտպանները առարկեցին դատարանի որոշման դեմ, ասելով, որ նա ապակե պատնեշից այսկողմ չէր կարող լսել, թե ինչ են ասում քաղաքացիները:

Պաշտպաններից Արա Զաքարյանն էլ դատավորի առաջարկով մի պահ դուրս եկավ քաղաքացիների մոտ հայհոյանք լսելու, սակայն այդպես էլ չլսեց:

Այնուհետեւ սանկցիայի ենթարկված ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը մի պահ բերվեց դահլիճ՝ կարծիք արտահայտելու պաշտպանի մասին: Թեեւ նա չհրաժարվեց իր պաշտպան Մուշեղ Շուշանյանից, սակայն դատավորի որոշմամբ որպես հանրային պաշտպան ներգրավվեց Սյուզաննա Խչեյանը: Նա սակայն նշեց, որ Կյուրեղյանը չի ցանկանում այլ պաշտպան ունենալ եւ դուրս եկավ նիստերի դահլիճից:  Դատավորը կրկին ընդմիջեց նիստը՝ Խչեյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031