Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են պայմանավորված վերջին սպանությունները Հայաստանում

Օգոստոս 02,2017 13:55

«Վերջին շաբաթներին, այո, մի տեսակ շատ է բացասական ինֆորմացիան` սպանություններ, ինքնասպանություններ: Դա, կարծում եմ, պատահականորեն է զարգացել: Չեմ կարծում, թե հանրությունը գնում է բացասական զարգացումներով»,- «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով վերջին օրերի ողբերգական իրադարձություններին վերաբերվող Aravot.am-ի հարցին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ըստ հոգեբանի, համենայնդեպս հետազոտություններ չկան, որ հանրությունը գնում է բացասական զարգացումների ուղղությամբ: «Առայժմ որեւէ հստակ կարծիք չկա, չկան կոնկրետ փաստեր, որ սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մարդիկ ավելի բռնկուն են դարձել»,-ասաց նա՝ հավելելով, որ հոգեկան անհավասարակշիռ մարդիկ էլ գարնանն ու աշնանն են ակտիվանում, այնպես որ՝ այդ խնդիրն էլ կարծես դուրս է գալիս:

«Այս հարցը դեռ պատասխան չունի: Դժվար է ասել նույնիսկ, վերջին օրերի իրադարձությունները պատահականությո՞ւն են»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Հոգեբանը խոսեց նաեւ հետարձակուրդային սթրեսներից: Ասաց`մարդիկ հիմա քիչ են հանգստանում: Հիշում է` խորհրդային տարիներին արձակուրդը 24 օր էր, հիմա մեկ շաբաթն է չափանիշ, 10-օրն արդեն շատ է համարվում: «Ամենալավ նշանը, որ հանգստացած ես եւ ոչ մի սթրես չկա, դա այն է, որ ուզում ես գալ աշխատանքի»,- ասաց նա:

Հոգեբանն ասում է, որ երկրաշարժից հետո Հայաստանում պրակտիկ հոգեբանությունը զարգացում է ապրում, ի տարբերություն գիտական հոգեբանության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Պարոն հոգեբանը տեղյակ է՞, թե մեր երկրում, վերջին տարիներին, որպես մարդկային օրինակ ովքեր են հանդիսանում չափանիշներ աճող սերնդի համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031