Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա էլ ի՞նչ եք, եթե գնում եք». «Սասնա ծռերի» 4 պաշտպանները հեռացան նիստերի դահլիճից

Օգոստոս 02,2017 13:26

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես՝ այսօր ամբաստանյալների պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը եւ Հրանտ Գեւորգյանը հայտարարեցին՝ քանի որ դատարանը մերժեց սանկցիայի ենթարկված ամբաստանյալներին նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը, իրենք դուրս են գալիս դահլիճից, քանի որ իրենց պաշտպանյալ Պավել Մանուկյանը հրահանգել է առանց իր ներկայության նիստերի չմասնակցել:

Դատավորը հիշեցրեց՝ պաշտպանները պարտավոր են ներկա լինել, եթե իրենց ամբաստանյալներն, ըստ սանկցիայի, հեռացված են նիստերից. «Դուք նրանց պաշտպաններն եք, բա էլ ի՞նչ եք, եթե գնում եք ու չեք պաշտպանում նրանց»:

Պաշտպանները, սակայն, նախընտրեցին հեռանալ: «Դուք յուրովի եք մեկնաբանում օրենքը: Տեսականորեն մենք ենք ձգձգում նիստը, բայց դա ձեր մեղքով է, քանի որ դուք եք խաղի կանոն թելադրում, դուք եք մեղավոր»,-հայտարարեց Հարություն Բաղդասարյանը:

Նա եւ Հրանտ Գեւորգյանը դուրս եկան նիստերի դահլիճից, նրանց հետեւեցին Դավիթ Գյուրջյանն ու Արայիկ Պապիկյանը: Նիստը կրկին ընդմիջվեց՝ նշյալ փաստաբանների հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031