Ջիբրալթարում Մ16 տարեկան աղջիկների Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող ճանաչված Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր թիմը շատ լավ աշխատանք կատարեց Եվրոպայի առաջնությունում: Գրեթե բոլոր խաղերում հաղթեցինք մեծ հաշիվներով: Եղան նաեւ դժվար մրցակիցներ՝ Մալթան եւ Վրաստանը: Բայց մենք թիմային աշխատանքով կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը»:
Աննան, որ բնակվում է Սիրիայում, լավագույն բասկետբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը միայն իրեն չի վերագրում: «Բասկետբոլի թիմային խաղ է: Եթե թիմն ինձ չօգներ, ամբողջ թիմով չաշխատեինք, ես լավագույն խաղացող չէի ճանաչվի: Շատ հպարտ ենք, որ այս թիմով կարողացանք հաղթել: Հպարտ էինք, երբ Հայաստանի օրհներգն էր հնչում: Հպարտ ենք, որ փոքր երկիր լինելով, շատ ուժեղ ենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ