Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դուք նվաստացրիք ինձ». «Սասնա ծռերի» պաշտպանը դատարկեց պայուսակի պարունակությունը

Օգոստոս 02,2017 11:41

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստից առաջ հերթական միջադեպը տեղի ունեցավ դատարանի կարգադրիչների եւ ամբաստանյալների պաշտպաններից Արայիկ Պապիկյանի միջեւ:

Նրա պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց, սակայն փաստաբանը հրաժարվեց ցույց տալ այն՝ ասելով, որ իր պայուսակում արգելված իր չկա, իսկ կարգադրիչն իրավունք չունի իրեն ապօրինի պահանջ ներկայացնել:

Կարգադրիչը պնդեց, ինքն օրենքով կարող է որոշել՝ այդ պահին ո՞ր իրը կարող է համարվել վտանգավոր: Տեւական քննարկումից հետո փաստաբանն ի վերջո դատարկեց պայուսակի պարունակությունը՝ փաստաթղթեր, նոթատետր: Պարզվեց, որ ազդանշան տվողը գրիչն էր՝ մետաղական մասով:

«Ես վերջին անգամ եմ նման բան անում, դուք բոլորի առաջ նվաստացրիք ինձ: Ձեր ապօրինի գործողությունների պատճառով ես արդեն 10-ից ավելի սանկցիա ունեմ»,-դիմելով կարգադրիչին՝ ասաց Արայիկ Պապիկյանը:

Կարգադրիչն էլ հիշեցրեց, որ իրենց օրենքով սահմանված զննություն են կատարում, ոչ թե խուզարկություն, ինչպես փաստաբաններն են պնդում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031